Գլխավոր » 2015 » Փետրվար » 25 » PlayStation 3-ի խաղերը կհայտնվեն Samsung հեռուստացույցների համար
13:28
PlayStation 3-ի խաղերը կհայտնվեն Samsung հեռուստացույցների համար

 

Չափազանց հետաքրքիր միություն են կնքել Samsung Electronics և Sony Computer Entertainment ընկերությունները:Հայտնի դարձավ,որ Sony-ին պետք է հարավկորեական հեռուստացույցները հավելի իր PlayStation Now ծառայությամբ:

Ինչ կտա սա օգտվողներին:Հետաքրքիր հնարավորություն խաղալ երկուհարյուրից ավել խաղեր ձեր Smart TV-ում,որոնք ստեղծվել են PS3-ի համար:Միանգամից <<ամպային ծառայությունից>>,առանց խաղային կոնսոլի առկայության:

Բավական է միացնել DualShock 4 կամ DualShock 3 գեյմփադը և զվարճանալ:Samsung-ի երկրպագուներին նշված ծառայությունը հասանելի կլինի գալիք տարվա սկզբին:

 

Ինչպես է գործում համակարգը:Բավականին հեշտ:Խաղերը աշխատում են միանգամից <<հոսքով>>,անհրաժեշտ չէ դրանք ներբեռնել և տեղադրել:Ընդամենը պետք է գերարագ համացանց և PlayStation Now ծրագիրը Smart Hub կատալոգից:

Միայնակ և բազմաօգտատեր պռոեկտների տվյալները պահվում են հենց Sony-ի սերվերներում:Ամեն անգամ անհրաժեշտ չէ ամենինչ սկսել զրոից:
Հոյակապ է հնչում:Բայց կա մի բայց`ծրագիրը միայն Կանադայի և ԱՄՆ-ի բնակիչները համար է:Իսկ թե երբ այն հասանելի կլինի ուրիշ երկրներում դեռևս հայտնի չէ:

 

 

 

Դիտումներ: 410 | Ավելացրեց է: vipucoz | Ցուցանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
omForm">
avatar