Գլխավոր » 2015 » Փետրվար » 25 » Xperia E4g — էժան սմարոֆոն LTE կապով Sony-ից
13:25
Xperia E4g — էժան սմարոֆոն LTE կապով Sony-ից

Sony-ին որոշել է չսպասել MWC 2015 ցուցադրության բացմանը Բարսելոնայում,որպեսզի ներկայացնի միքանի նորություն:Հայտնի է դարձել,որ ճապոնական ընկերությունը օֆիցիալ կերպով ներկայացրել է Xperia E4g սմարթֆոնը:

Սմարթֆոնը բացահայտում չի հանդիսանում:Սա վերջերս հայտված Xperia E4 սմարթֆոնի թարմացված մոդելն է:Սմարթֆոնի գլխավոր տարբերությունը նախորդ մոդելից 4G LTE մոդուլն է:

Մեկ սիմ քարտանի տեղ ունեցող տարբերակի գինը կազմում է 129եվրո:Վաճառքը սկսվելու է ապրիլից:

Ապագա գնորդներին սմարթֆոնը կարող է ուրախացնել 4.7 դույմանի IPS էկրանով 960X540 կետայնությամբ,չորս միջուկանի MediaTek MT6732 1.5ԳԳց հաճախականությամբ չիպով,1ԳԲ ներքին և 8ԳԲ արտաքին հիշողությամբ:

 

Բացի այսքանից կա երկու տեսախցիկ՝5մպ հիմնականը և 2մպ դիմացինը:Հիմնական տեսախցիկը ունակ է նկարել 720p HD տեսանյութեր:Հաճելի բոնուս՝ քերծվածքներից դիմացկուն էկրան և NFC տեխնոլոգիյա:

Մարտկոցը 2300 մԱժ հզորության է:Եթե հավատանք ընկերության խոսքերին,ապա մարտկոցը խոստանում է երկու օր անդադար աշխատանք(իհարկե ոչ այդքան ակտիվ օգտագործման ռեժիմում ):

Օպերացիոն համակարգի դերում հանդես է գալիս Android 4.4.4 KitKat-ը ֆիրմային Simple Home դիզայնով:Այս դիզայնը առաջարկում է մաքսիմալ հասարակ ինտերֆեյս:

Xperia E4g-ին կշռում է ընդամենը 135 գրամ:

Դիտումներ: 720 | Ավելացրեց է: vipucoz | Ցուցանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
omForm">
avatar