Գլխավոր » 2015 » Փետրվար » 21 » LG ցուցադրեց նոր լյուքս դասի խելացի ժամացույցը Watch Urbane
16:00
LG ցուցադրեց նոր լյուքս դասի խելացի ժամացույցը Watch Urbane

LG-ի ընկերության տեխնիկայի շարքին ավելացավ նոր խելացի ժամացույցը Watch Urbane անունով:Ժամացույցը լյուքս դասը և բարձր որակը գնահատողների համար է:Ժամացույցը ստեղծվել է առաջին անգամ կլոր էկրանով խելացի ժամացույցի`LG G Watch R-ի հիմման վրա:LG Watch Urbane-ի ցուցադրությունը տեղի կունենա մարտի սկզբին Բարսելոնայում, MWC 2015 շրջանակներում:Ժամացույցի գինը պահվում է գաղտնի,բայց բոլորին էլ պարզ է, որ խոսքը չի գնում մի քանի հարյուր դոլլարի մասին,որովհետեւ LG Watch Urbane-ը պատկանում է լյուքս դասին:Ժամացույցը ամբողջովին մետաղից է,իսկ փոխվող գոտին բարձր որակի կաշվից:Ժամացույցը գնալով ավելի է հիշեցնում կլասիկ ժամացույցի,ստանալով շատ խիստ ու նուրբ դիզայն և պահպանելով կլոր էկրանը:

 

Տեխնիկական բնութագրիչներ

Էկրան- POLED խցիկ,1.3դիամետր 320x320-ի վրա
Պրոցեսոր-Qualcomm Snapdragon 400
Օզու-512մբ
Ներքին հիշողություն-4գբ
Մարտկոց-410միլիամպեր/ժամ

 LG Watch Urbane ժամացույցը պաշտպանված է փոշուց և ջրից IP67 ստանդարտներով,նունիսկ կարողանում է չափել սրտի աշխատանքը:Այս հնարավորությունը փետք կգա սպորտը սիրող մարդկանց:
LG Watch Urbane-ը աշխատում է Google Android Wear ՕՍ-ով,իսկ գինը հայտնի կդառնա Mobile World Congress 2015-ի շրջանակներում,երկու շաբաթից:

Դիտումներ: 430 | Ավելացրեց է: vipucoz | Ցուցանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
omForm">
avatar